Բաժիններ՝

Լապորտը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը պահանջում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Ըստ Sport.es-ի,  27-ամյա կենտրոնական պաշտպանը դժգոհ է Պեպ Գվարդիոլայի թիմում իր դիրքից և պատրաստ է վերադառնալ Իսպանիա, որտեղ նա վեց մրցաշրջան պաշտպանում էր Բիլբաոյի «Ատլետիկի» գույները:

Նշվում է, որ Լապորտը ցանկանում է «քաղաքայիններից» թույլտվություն ստանալ «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Այս պահին անհասկանալի է, արդյո՞ք «Բարսելոնայի» ղեկավարները կհամաձայնեն լավ փոխհատուցում վճարել 27-ամյա ֆուտբոլիստի համար, քանի որ նրա պայմանագրի ժամկետը կավարտվի միայն 2025 թվականին:

Հիշեցնենք, որ մայիսին Էմերիկն Իսպանիայի քաղաքացիություն էր ստացել և Իսպանիայի հավաքականի կազմում մեկնել է Եվրո-2020-ին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս