Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք

Արցախում հունիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 71 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 868-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 767 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930