
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ

5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Սերամ կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից, որտեղ բնակվում է շուրջ 355 հազար մարդ, 146 կիլմետր դեպի հյուսիս – արեւելք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների մասին տեղեկություներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: