«Երբ ինձ ասացին, որ Փաշինյանը մուրճ է հետը տանում իր քարոզարշավին և սպառնում մարդկանց` սկզբում չահավատացի․․․ ո՞ր երկրում նման հոգեվիճակով մեկին կընտրեին ղեկավար»․ Մարտինով

Քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինովը երեկ անդրադարձել է քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակին՝ ասելով․

«Երբ ինձ ասացին, որ Փաշինյանը մուրճ է հետը տանում իր քարոզարշավին և սպառնում մարդկանց` սկզբում չահավատացի։ Մտածեցի` չափազանցնում են։ Հետո դիտեցի տեսանյութը և համոզվեցի, որ այդպես է։

Ինձ մոտ պարզ հարց առաջացավ` ո՞ր երկրում նման հոգեվիճակով մեկին կընտրեին ղեկավար, ո՞ր պատերազմական երկրում նման մեկին կթողնեին լիներ գերագույն գլխավոր հրամանատար։

Արդյո՞ք հայերը դադարել են ընկալել պարզ ճշմարտություններ։

Ուրիշ երկրում նման մարդու նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա պետական հիմնարկի շենքին մոտ չէին թողնի, ուր մնաց վստահեին վարչապետի պաշտոնը։

Եվ չպետք է մոռանալ, որ հայ ազգի նկատմամբ այս ամբողջ ֆարսը և ծաղրանքը հովանավորվում է ԱՄՆ-ի և սորոսական կազմակերպությունների կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930