Բաժիններ՝

Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն ի պատասխան պայթանյութով օդապարիկների արձակման

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հունիսի 16-ին գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության տարածք՝ հրկիզումների նպատակով: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը։

«Անցած օրը Գազայի հատվածից Իսրայելի տարածք են արձակվել բազաթիվ օդապարիկեր՝ ամերացված պայթանյութով եւ հրկիզող նյութերով՝ հրկիզումների նպատակով: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ահաբեկիչների կողմից»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Զինվորականները ՀԱՄԱՍ-ի վրա են դրել «պատասխանատվությունը Գազայի հատվածում տեղի ունեցող ցանկացած իրադարձությունների, ինչպես նաեւ նրանց գորողությոնների հետեւանքների համար»: «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, ներառյալ մարտական գործողությունների վերսկսման, ի պատասխան Գազայի հատվածից շարունակվող ահաբեկչական գործողությունների»,- ընդգծել են բանակային մամուլի ծառայությունում:

Իսրայելի Kan պետական ռադիոկայանը նշում է, որ Գազայի հատվածում Իսրայելի գրոհը դարձել է առաջինը զինվորականների եւ պաղեստինյան միջատարածքում արմատականների միջեւ մայիսի 21-ին հրադադարի շուրջը համաձայնության ուժի մեջ մտնելու պահից ի վեր՝ կողմերի միջեւ հրթիռահարվածների փոխանակման 11 օրվանից հետո: Ռադիոկայանի հաշվարկներով՝ Գազայի հատվածից հունիսի 15-ի օրվա ընթացքում Իսրայելի տարածք են արձակվել տասնյակ օդապարիկներ՝ պայթանյութով եւ հրկիզող նյութերով, ինչի հետեւանքով Գազային հարող շրջաններում բռնկել են շուրջ երկու տասնյակ խոշոր տափաստանային հրդեհներ: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս