Բաժիններ՝

Ճապոնիան 1 մլն չափաբաժին COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարի Վիետնամին

Ճապոնիան հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի Վիետնամին: Այդ մասին հունիսի 14-ին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:

«Հաշվի առնելով Վիետնամում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը եւ պատվաստման տեմպերը՝ որոշում է ընդունվել հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութի խմբաքանակ ուղարկել, որն արտադրվել է Ճապոնիայի տարածքում»,-հայտնել է Մոտեգին՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նաեւ հավելել է, որ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հուլիս ամսին Ինդոնեզիային, Մալայզիային եւ Ֆիլիպիններին COVID-19-ի դեմ պատվաստանյութ ուղարկելու հնարավորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս