«Սյունեցին չի սխալվելու, Սյունիքում գիտեն հայրենիքի արժեքը». Առուշ Առուշանյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարոզարշավի շրջանակներում հանդիպում եմ ունեցել Տեղ համայնքի բնակիչների հետ։ Այցելել եմ Տեղ, Քարաշեն, Արավուս, Կոռնիձոր բնակավայրեր։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ, որ առաջիկա ընտրություններում առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով։ Խոսել եմ ստեղծված իրավիճակի, խնդիրների մասին։
Քանի՞ մարդ կար մեր երկրում, քանիսը թողեցին , քանի՞ կիլոմետր հայրենիք ունեինք, քանի՞ կիլոմետր թողեցին։
Գործող իշխանության ձախողված թիմը գործեց ժողովրդի թիկունքում։ Կազմակերպված ձևով փորձ է արվում ոչնչացնել պատմությունը, ազգային արժեքները, պղծվում է մարդու առաքինությունը։
Սյունեցիների հետ հանդիպումները վկայում են, որ Սյունեցին չի սխալվելու, Սյունիքում գիտեն հայրենիքի արժեքը:
Դժվարությունները, մեզ ավելի ուժեղ են դարձրել։ Ես վստահ եմ, որ մենք միասին ավելի ուժեղ ենք լինելու։ ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԼԻՆԵԼՈՒ Է։
Հունիսի 20-ին կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը. «Հայաստան» դաշինքը քվեաթերթիկի 24 համարն է․ Ընտրելով դաշինքը՝ ընտրում եք ինձ»։