
«Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են և հակասում են եվրոպական նորմերին»․ Սարգիս Գրիգորյան

Իրավաբան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԵՎ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ամբողջ ընթացքում օգտագործում է ատելության խոսք պարունակող արտահայտություններ և անում է բազմապիսի բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, որոնք հանգեցնում են այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման և թշնամանքի։
Այսօր Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։ Այս վարքագիծը շարունակությունն է այն անընդունելի բառապաշարի, որը կիրառվում է սկսած 2018 թվականից:
Մայիս ամսից, Հայաստան դաշինքը պարբերաբար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և այլ դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ատելության խոսք պարունակող հայտարարությունները:
Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Նիկոլ Փաշինյանը լինելով ՀՀ վարչապետի ժ/պ, պետք է գիտակցի, որ նա ունի մի շարք հավելյալ պարտականություններ (այդ թվում նաև պետական պաշտոնյաին հարիր վարքագիծը) քան իր մրցակից քաղաքական ուժերը»: