
Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը մարդի՞կ է հավաքագրել Շենգավիթ Փաշինյանի երթին տանելու համար

Ընտրությունների վերահսկման կոմիտեի ֆեյսբուքյան էջում ընտրական գործընթացի հերթական խախտման վերաբերյալ տեղեկատվության ներքո մի ուշագրավ մեկնաբանություն կար:
«Ձեզ տեղեկացնում եմ, որ 2-3 օր է` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից Ալբինա Ահարոնյանը հետևյալ համարից` 098707991, զանգահարում է տարածքում գործող պետական հիմնարկների ու թաղապետարանի աշխատակիցներին ու պարտադրում, որ այսօր՝ 17։30-ին, ընտանիքի անդամների հետ միասին ներկայանան «ՔՊ»-ի Մոնումենտի շտաբ, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից… էնտեղից մոտ տասնյակ «Բաս վոյաժ» ավտոբուսներով այսօր՝ ժամը 18։00-ին, մարդկանց տեղափոխեցին Շենգավիթ` քայլերթի, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ ու ներկայությամբ: Հնարավոր է՝ նույնը արվել է այլ համայնքներում ևս, ստույգ տեղյակ եմ միայն Քանաքեռ-Զեյթունի շտաբ կանչելու ու էնտեղից Շենգավիթ տանելու մասով»,- գրել էր Նունե Ազիզյան անունով օգտատերը:
Սա ևս մեկ հավաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների մարդաշատության իմիտացիա ստեղծելու համար տոտալ ներգրավվում է վարչական ռեսուրսը: