Բաժիններ՝

Ռուսաստանում քառօրյա աշխատանքային շաբաթ է սկսվել

Ռուսաստանում նոր շաբաթն սկսվել է ոչ աշխատանքային երկուշաբթիով, քաղաքացիներին սպասում է ընդամենը չորս աշխատանքային օր։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել են «Ռոստրուդ»-ում, այս տարի Ռուսաստանի օրն ընկել է շաբաթ օրը՝ հունիսի 12-ին, ուստի հանգստյան օրը տեղափոխել են երկուշաբթի՝ հունիսի 14-ին: Այսպիսով, ռուսաստանցիներին երկար հանգստյան օրեր են սպասում հունիսի 12-ից մինչեւ 14-ը ներառյալ: Միեւնույն ժամանակ Մոսկվայի բարդ համաճարակաբանական իրադրության կապակցությամբ հունիսի 15-ից մինչեւ 20-ը հայտարարվել է ոչ աշխատանքային. համապատասխան հրամանագիրն ստորագրել է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

Հաջորդ երկար հանգստյան օրերը ռուսաստանցիներին սպասում է միայն նոյեմբերին:

Ավելի վաղ աշխատանքի նախարարությունը նախագիծ էր հրապարակել 2022 թվականին հանգստյան օրերը տեղափոխելու վերաբերյալ: Այսպես, դրա համաձայն, 2022 թվականի մայիսյան հանգստյան օրերը առանձին են լինելու՝ ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը եւ մայիսի 7-ից մինչեւ 10-ը: Նաեւ առաջարկվում է հանգստի օրը մարտի 5-ի շաբաթ օրվանից տեղափոխել մարտի 7-ի երկուշաբթի:

Այսպիով, 2022 թվականի հանգստյան օրերը լինելու են 2021 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 9-ը, փետրվարի 23-ը, մարտի 6-ից մինչեւ 8-ը, ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը եւ մայիսի 7-ից մինչեւ 10-ը, հունիսի 11-ից մինչեւ 13-ը, նոյեմբերի 4-ից մինչեւ 6-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս