«Օգտվելով Հայաստանում առկա անիշխանությունից՝ մինի-սուլթանատը ջանք չի գործադրում Հայաստանը վարկաբեկելու համար»․ Վահե Դավթյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Որակելով Երևանի կողմից Բաքվին ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը որպես հերթական դիվանագիտական հաղթանակ՝ Ալիևը երեկ հանդիպում էր անցկացրել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ (Դանիա, Սլովենիա, Նորվեգիա, Ալբանիա, Նոր Զելանդիա և այլն):
Հանդիպման ժամանակ Ապշերոնի սուլթանը հայտարարել է, որ Հայաստանը անհապաղ պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատված ԲՈԼՈՐ տարածքների քարտեզները, այլապես միջազգային հանրության կողմից կընկալվի որպես ահաբեկչական պետություն՝ բոլոր բացասական հետևանքներով:
Փնթի Ավանտյուրիստն այսպիսի սպառնալի՞քն է որակում կառուցողական: Իսկ գուցե պարզապես հող է պարարտացնում առաջիկայում՝ մինչև հունիսի 20-ը հերթական անհավասար գործարքն ապահովելու համար՝ վերջնականապես ՛՛հստակ արձանագրելով՛՛ Հայաստանի աշխարհաքաղաքական պարտությունը:
Մի բան հստակ է. օգտվելով Հայաստանում առկա անիշխանությունից՝ մինի-սուլթանատը գրեթե ջանք չի գործադրում միջազգային ամենատարբեր ատյաններում Հայաստանը վարկաբեկելու համար:
Մինչդեռ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների, միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումների մասին փաստերը միջազգային կառույցներին ներկայացնելը պետք է այսօր լիներ Երևանի առանցքային խնդիրը:
Եթե, իհարկե, Հայաստանում գործեր պետական համակարգ, իսկ իշխանության փոխերն չլիներ դիլետանտների հանցավոր խմբակ:
Հ.Գ. Հունիսի 20-ից հետո բոլորիս տիտանական աշխատանք է սպասվում: Իմաստություն ու կորով բոլորիս: