«Պետբյուջեից 750 միլիոն դրամ տրվել է Համահայկական ֆոնդին. համարում ենք, որ սա ընտրակաշառք է». Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կառավարության վերջին նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է նրան, որ պետական բյուջեից 750 միլիոն դրամ տրամադրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեղարկմանը։

«Եթե չեմ սխալվում, այդ կառույցը կոչվում է Համահայկական ֆոնդ։ Հարցին կցված փաստաթղթերում որևէ կերպ չի նկարագրվում, թե ինչի վրա են ծախսվելու այդ գումարները, ինչ ծրագրի շրջանակներում, տնտեսության որ ոլորտներին են դրանք ուղղված։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համահայկական ֆոնդ կոչված կառույցը փակ, ոչ հրապարակային հիմնարկ է, մենք այդպես էլ մինչև իշխանափոխություն չենք կարողանալու իմանալ, թե այդ գումարներն ուր գնացին։ Իմանալով կապիտուլյանտի սովորությունները՝ պետական բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը, բոլորս հիշում ենք նման դիպվածներ, մենք հակված ենք համարելու, որ խոսքը գնում է այս կամ այն ֆորմատով ընտրակաշառքի մասին»,- նշեց Հ. Մամիջանյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ ամեն օր անշեղորեն կորոնավիրուսի թվերը նվազում են, կառավարությունը չզեկուցվող որոշմամբ 750 մլն դրամ հատկացնում է  կորոնավիրուսի դեմ պայքարի տնտեսական հետևանքներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս