Բաժիններ՝

Հայտնի են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը մատնանշող վաղ ախտանշանները

Հիշողության կորուստը, գիտակցության խառնակ վիճակը, ինչպես նաեւ դժվարություններն առօրյա գործեր անելիս կարող են մատնանշել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Այդ մասին գրում է Daily Express թերթը՝ վկայակոչելով ծերանալու խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող ԱՄՆ-ի ազգային ինստիտուտը։

Մասնագետների խոսքով՝ ամենատարածված նշանը վերջերս ստացած տեղեկությունը մոռանալն է, այն, որ հիվանդին վերջերս են ասել կամ նա տեսել է, ներառյալ ամսաթվերը կամ նոր անունները: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ այս հիվանդությամբ չտառապող մարդկանց հետագայում հաջողվում է հիշել մոռացած տեղեկատվությունը: Մասնագետները հավելում են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են կորցնել օրերի, տարվա եղանակների եւ ժամանակի ընթացքի հաշիվը, երբեմն նրանք կարող են մոռանալ, թե որտեղ են գտնվում եւ ինչպես են եկել որեւէ տեղ:

Մասնագետները ամենօրյա գործեր կատարելիս դժվարությունների թվին են դասում այն խնդիրների կատարման բարդությունները, որոնք հիվանդները լուծել են երկար ժամանակ: Օրինակ, հիվանդները կարող են մոռանալ երթուղին դեպի այն վայրը, որտեղ նրանք մի քանի տարի շարունակ ամեն օր գնացել են, կամ չհիշել սիրելի խաղի կանոնները, ընդգծել են բժիշկները: Նյութի մեջ նշվում է, որ, չնայած հիվանդության դեմ դեղամիջոցների բացակայությանը, վաղ ախտորոշումը հիվանդին ժամանակ է տալիս իր գործերը կարգի բերելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս