Բաժիններ՝

Աճեմյան փողոցում արված բնակարանային գողությունը բացահայտվել է

Հունիսի 6-ի առավոտյան ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աճեմյան 2-րդ նրբանցքի բնակչուհիներից մեկը 10 րոպեով տնից դուրս էր եկել, իսկ դուռը չէր կողպել: Վերադառնալուց հետո տեսել էր, որ բջջային հեռախոսը գողացել են։ Նախնական տվյալներով՝ կնոջը պատճառվել էր 90 հազար դրամի վնաս։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները տարածքում օպերատիվ հարցումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ սկսեցին և կարճ ժամանակ անց տեղեկություն ստացան բնակարան մտած ու գողություն արած անձի ինքնության վերաբերյալ։

44-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930