Զուգահեռ իրականություն՝ Մարտունիում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դիմում է հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներին, որպեսզի ցույց տա, թե մարզային քարոզարշավի ընթացքում ինչ քանակի ընտրազանգված է հավաքում, և ինչպես են մարդիկ իրենց դիմավորում։

Օրինակ, նրանց նախընտրական քարոզարշավի սցենարի գլխավոր կետն այն է, որ մարդիկ գառ կամ ոչխար մատաղ անեն Նիկոլ Փաշինյանի ոտքերի առաջ՝ որպես հավարտարմության ապացույց, այնուհետև գալիս է միասնաբար «Նիկոլ-Նիկոլ» վանկարկելու ու ծափահարելու հերթը։

Թատերական ներկայացման այս սցենարի մեջ իր ուրույն տեղն ունի մարդկանց մեծ քանակ ցույց տալը։

Այսպիսով՝ այսօր Մարտունիում հանրահավաքի ժամանակ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր տեսանյութով, որտեղ ներկայացված էր, թե իբր քարոզարշավին ներկա են մեծ թվով մարդիկ։

Սակայն կա նաև սրան զուգահեռ իրականություն, որտեղ հրապարակված տեսանյութում երևում է, որ անզեն աչքով էլ կարելի է  հաշվել, թե քանի մարդ կա իշխանության ներկայացուցիչների քարոզարշավին։

Նկարահանման տեխնիկային տիրապետողները թերևս լավ գիտեն, թե ինչպես ու ինչ ռակուրսով նկարահանումն իրականացնեն, որ մարդիկ ավելի շատ երևան։

 

Տեսանյութեր

Լրահոս