«Հայաստան» դաշինքին Երևանի Քաղաքապետարանն առաջարկել է իր հավաքները Ազատության հրապարակի փոխարեն անցկացնել կայարանամերձ տարածքում
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021թ. որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Արամ Վարդևանյանի կողմից ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժ.00.00-23.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքների վայրի նկատմամբ՝ առաջարկելով հավաքներն անցկացնել Սասունցի Դավթի արձանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրերին և ժամերին:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի Քաղաքապետարանի կայքից:
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմել էր Երևանի Քաղաքապետարան՝ հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժ.00.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկման համար: