
Ալեքսանդր Տարխանովը կրկին «Փյունիկ»-ում է

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։ Ռուս մասնագետը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի «Փյունիկ» ակադեմիայի զարգացմամբ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում աշխատել է 2019 և 2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպա լիգայի որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։
Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար, ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը։