Զոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը երկիրը կառավարել է մեկ տարի։

«Մենք ընդամենը մի տարի ենք ամբողջական կառավարել Հայաստանը ու այդ մի տարվա ընթացքում Հայաստանն աննախադեպ արդյունքներ է արձանագրել ու դրանից հետո վրա է հասել կորոնավիրուսի համաճարակը, պատերազմը», – ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե պատերազմը վրա է հասել, քանի որ բանակցային գործընթացը ժառանգել է մի իրավիճակում, երբ հնարավորություն չկար շատ թե քիչ հայանպաստ երևէ լուծման գնալ։

ԳՈՎԱԶԴ00:31Իմանալ ավելին
«Կոնֆլիկտը կաթիլ-կաթիլ կուտակվել ու, ի վերջո, այդ բաժակը լցվել էր», – ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ժամկետային զինծառայողները մինչև վերջ ու անմնացորդ կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում։

«Մենք բոլորս իրենցով հպարտանալու առիթ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք կարողանանք մեր կյանքը կազմակերպել այնպես, որ իրենք էլ մեզանով հպարտանալու առիթ ունենան, իրենք երկնքում մեզնով հպարտանան», – ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե զինվորները երկնքում պետք է հպարտանան, որ իրենց զոհողություններն իզուր չեն անցել։

«Հպարտանան, որ իրենց հարազատները հպարտ են ու պաշտպանված, ազատ են ու երջանիկ են», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։

 

Տեսանյութեր

Լրահոս