Նիկոլ Փաշինյանը հայտնել է 15 ռազմագերիների վերադարձի մասին

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր 15 գերեվարված տղաներ հայրենադարձվում են հայրենիք: Նա տեղեադրել է նաև լուսանկար, որում ենթադրաբար հենց վերադարձող անձինք են պատկերված:

«Մեր գերեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գերեվարումից վերադառնում են: Բայց ավելի մանրամասն հայտարարություն հիմա չեմ անի, երբ նրանք կլինեն ՀՀ-ում, ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեմ։ Այս պահին մեր խնդիրը նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է: Այս պահին բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան»,-այս մասին ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ Կարմիր գյուղում իր քարոզարշավի մեկնարկին:

Տեսանյութեր

Լրահոս