«Նիկոլը հունիսի 21-ին նախապատրաստում է երկրորդ մարտի 1»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը պատրաստվում է քաղաքացիական բախումների

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից քաղաքապետարանին ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 21-ից 24-ը ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփման համար։

Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել միայն Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։

Այսպիսով, «բրոնյա» անելով Հանրապետության հրապարակը, Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1։

Քարոզարշավի 6-րդ օրն արդեն ակնհայտ է, որ Նիկոլնը որեւէ լեգիտիմ տարբերակ չունի վերընտրվելու, ուստի իր ագրեսիվ փոքրամասնությանը սնելով բռնության եւ ատելության դոզայով, կոչ անելով ընտրության օրը ընտրատեղամասերում հաշվեհարդարների, Նիկոլը հունիսի 21-ին նախապատրաստում է երկրորդ մարտի 1»։

Տեսանյութեր

Լրահոս