![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/erkrasharj.jpg)
Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները հունիսի 12-ին 5,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են ֆիքսել Չինաստանի հարավ-արևմուտքի Յունյան շրջանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժը 16 կիլոմետր խորություն է ունեցել: Տուժածների և ավերումների մասին տեղեկություններ դեռ չկան: