Բայդենը Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս կհրավիրի
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամուլի ասուլիս կհրավիրի: Այս մասին Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ազատ մամուլի հետ շփման այդ ձևաչափն ամենաընդունելին է:
Ավելի վաղ թե՛ Կրեմլից, թե՛ Սպիտակ տանից հայտարարել էին, որ երկու երկրների առաջնորդները գագաթնաժողովի արդյունքների մասին պատմելու են իրենց երկրների ԶԼՄ-ներին: Համատեղ մամուլի ասուլիսի հավանականությունը նրանք ոչ բացառել, ոչ հաստատել էին:
Պուտինն ու Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին Ժնևում: Սա 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպումից հետո առաջին հանդիպումն է լինելու երկու երկրների առաջնորդների մակարդակով: