«Որևէ քայլ չի իրականացվել այդ տնտեսական գոտին աշխատեցնելու ուղղությամբ». Վարդան Ոսկանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Չինաստանի հետ պետք է համագործակցել և այդ համագործակցությունն առաջին հերթին պետք է վերաբերի հայոց բանակի վերականգնմանն ու վերակառուցմանը։
«Այստեղ հիմնականում մեր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, և նրա հետ է հիմնականում այդ գործընթացը կազմակերպվելու, սակայն չինական ներկայությունը և աջակցությունը կարող է միայն օգուտներ բերել»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ոսկանյանը։
Նա անդրադարձավ նաև Հայաստան-Իրան հարաբերություններին և համագործակցության իրենց տեսլականին, ընդգծելով, որ այսօր տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունը խիստ անհանգստացնում է նաև հարևան Իրանին, Ռուսաստանին։
«Այս համատեքստում մենք ունենք գործակցության համար բավականին հետաքրքիր դաշտ։ Տնտեսական համագործակցության տեսանկունից մեր՝ Սյունիք կատարած այցի ընթացքում սյունեցիները կարևորեցին Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը։ Սերժ Սարգսյանի իշխանությոնից հետո որևէ քայլ չի իրականացվել այդ տնտեսական գոտին աշխատեցնելու ուղղությամբ, հետևաբար՝ դա պետք է դառնա կարևորագույն հարթակ»,- շեշտեց Վարդան ոսկանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում