Բաժիններ՝

Իրանական պատվիրակությունը միջուկայի գործարքի շուրջ քննարկումները շարունակելու համար վերադարձել է Վիեննա

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արախչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա՝ շարունակելու բանակցությունները միջուկայի գործարքի շուրջ: Այս մասին իր «Տելեգրամ»-ալիքում գրել է Արախչին:

Նա տեղեկացրել է նաև, որ համատեղ հանձնաժողովի նիստը կսկսվի հունիսի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի և միջազգային հնգյակի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի նիստերը՝ հանուն Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համընդհանուր ծրագրի իրականացման: Դա ենթադրում է ամերիկյան պատժամիջոցների վերացում, ԱՄՆ վերադարձը գործարքին և Իրանի կողմից միջուկային պարտավորությունների իրականացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930