«Հողատու, «օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է, թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր։

Հողատու, «օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում։

Այ շարքային սուտասան, դու ես հոկտեմբերի 19-ին ինձ ասել, որ սեղանին դրված է բացառապես «5 պլյուս 2 տարբերակը»։

Ի՞նչ «օկուպացված Շուշի», այ կապիտուլյանտ։

ՌԴ նախագահ Վ.Պուտինն է հրապարակային ասել պատերազմից հետո, որ հոկտեմբերի 19-20-ին իր առաջարկած զինադադարի տարբերակի համաձայն «Շուշին հայկական վերահսկողության տակ պետք է լիներ»։

Հերիք չէ՞ մարդկանց լկտիաբար խաբես։

Դու ես հանձնել Շուշին ու Հադրութը, եւ «հայկական Նյուրնբերգ» լինելու է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930