Բաժիններ՝

Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է երիտասարդների անօրինական երեկույթը

Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

Երեկույթի մասնակիցները չեն կրել դիմակներ, չեն պահպանել սոցիալական հեռավորություն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական բոլոր նորմերը խախտված են եղել, այդ թվում և պարետային ժամի ռեժիմը:

Հավաքվածների դեմ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, երիտասարդներից ոմանք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930