![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենը Վաշինգտոնում Մերկելի հետ կհանդիպի հուլիսի 15-ին
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/1055107.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենն անհամբերությամբ է սպասում Գերմանիայի կանցլեր Անգլա Մեկելի հետ հանդիպմանը 2021 թվականի հուլիսի 15-ին Սպիտակ տանը»,- ասված է հայտարարության մեջ: Բայդենը եւ Մերկելը կքննարկեն համագործակցությունը մի շարք հարցերի շուրջը, «այդ թվում, որոնք վերաբերում են COVID-19-ի համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխության սպառնալիքին, ինչպես նաեւ միջազգային անվտանգությանը»:
Գերմանիայի նախարարների կաբինետում հավաստել են տեղեկատվությունը, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: