Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 695-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 695-ով: Մահացել է 16 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 352 հազար 649 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 797 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 337 հազար 820 հիվանդ, մահացել է 5012-ը: Մեկ օրում արվել է 37 հազար 842 թեստ, այդ թվում 23 հազար 931-ը՝ հակագենի եւ 13 հազար 911-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 1,84 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,67 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,44 տոկոս:

Պատվաստումներ է ստացել 197 հազար 114 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 6083 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 38 քաղաքացի, ստացիոնարներում՝ 3175, քովիդ-հյուրանոցներում՝ 595 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժան են տեղափոխվել ուրիշ երկրներից: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս