Բաժիններ՝

Չինաստանի իշխանությունները տայվանցիներին հրավիրել են մայրցամաք՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար

Տայվան կղզու բնակիչները կարող են մայրցամաք ժամանել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտնել է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Տայվանում մեր հայրենակիցների առողջությանն ու անվտանգությանը: Մայիսի սկզբին Տայվանում համավարակի բռնկման ամենասկզբում մենք պատրաստակամություն ենք հայտնել հնարավոր ամեն բան անել, որպեսզի Տայվանի մեր հայրենակիցներին օգնենք հաղթահարել համավարակը եւ որքան կարելի է ավելի շուտ պատվաստանյութ տրամադրենք նրանց»,-պաշտոնյան ասելէ ճեպազրույցում:

Նա նշել է, որ կղզու բնակիչների ավելի քան 80 տոկոսը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ մայրցամաքում: Կղզու բնակիչները նաեւ մտադիր են որքան կարելի է ավելի շուտ պատվաստանյութ ներմուծել ՉԺՀ-ից, սակայն տեղի վարչակազմը հրաժարվում է:

«Տայվանի իշխանություններն անտեսում են հասարակական կարծիքը, իրենց հայրենակիցների առողջությունն ու անվտանգությունը: Նրանք միշտ քաղաքական մեքենայություններով են զբաղվել պատվաստանյութերի հետ կապված հարցերում, տարբեր պատրվակներ ներկայացրել՝ խանգարելու տայվանցի իրենց հայրենակիցներին օգտագործելու մայրցամաքի պատվաստանյութը»,-ասել է Մա Սյաոգուանը:

Նա հավելել է, որ անավարտ վիճակագրական տվյալներով, ընթացիկ տարվա մայիսի 31-ի դրությամբ Տայվանի 62 հազար բնակիչներ պատվաստում են ստացել մայրցամաքում: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Տայվանում հայտնաբերվել է վարակման 12 հազար 222 դեպք, վիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել է 361 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս