
Ինչով են օգտակար ռեհանի սերմերը

Ռեհանի սերմերի օգտակար հատկություններն այնքան տպավորիչ են, որ դրանք յուրաքանչյուր մարդ պետք է շտապ ներառի իր սննդակարգում:
1. Ազատվել ավելորդ քաշից
Թաղանթանյութը, որը պարունակվում է ռեհանի սերմերի մեջ, թույլ է տալիս երկար ժամանակ ազատվել քաղցի զգացողությունից:
2. Մազերի ամրացում
Սերմերի մեջ պարունակվող սպիտակուցները, երկաթը և վիտամին K-ն լավ ազդեցություն են ունենում մազերի առողջության վրա:
3. Մաշկի առողջություն
Ֆլավոնոիդների և հակաօքսիդանտների առկայությունն օգնում է պահպանել մաշկի առողջությունը: Սերմերի օգնությամբ նույնիսկ կարելի է բուժել մաշկային անյպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պսորիազը և էկզեման:
4. Ստամոքսի թթվայնություն
Ռեհանի սերմերը հանգստացնող ազդեցություն են ունենում ստամոքսի վրա:
5. Շաքարի իջեցում
Ռեհանի թրջած սերմերը կաթի հետ միասին օգնում են նույնիսկ շաքարախտի երկրորդ տեսակի բուժման մեջ:
6. Մարմնի ջերմաստիճանի նորմալացում
Ամռան տապին մի փոքր քանակությամբ սերմ ավելացրեք Ձեր սիրելի ըմպելիքի մեջ, և սաստիկ շոգը տանելի կդառնա:
7. Տեսողության բարելավում
Ռեհանի սերմերը պարունակում են վիտամին A, որն անհրաժեշտ է վատ տեսողություն ունեցող մարդկանց համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը