Ժնևի իշխանությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջիկա գագաթնաժողովը համարել են պատմական իրադարձություն
Ժնեւի մունիցիպալիտետը հայտարարել է, որ մեծ պատիվ է համարում այդ քաղաքի եւ Լա Գրանժ պերճատան ընտրությունը՝ որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ հունիսի 16-ին կայանալիք գագաթնաժողվի հարթակ: Հունիսի 10-ին տարածված հայտարարության մեջ նա այդ հանդիպումը նույն շարքում է դասել այն մյուս իրադարձությունների հետ, որոնք նա գնահատում է որպես պատմական. 1985 թվականին կայացած սովետա-ամերիկյան գագաթնաժողովի եւ 1955 թվականի Ժնեւի խորհրդակցության հետ՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ։
«Լա Գրանժ պերճատունը 2021 թվականի հունիսի 16-ին կընդունի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներին: Դա տեղի կունենա Ժնեւում ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի մյուս պատմական հանդիպումից 36 տարի անց»,- արձանագրել է Ժնեւի վարչական խորհուրդը: «Երեսուն տարի ավելի վաղ,- հիշեցրել է նա,- Ժնեւն ընդունել է եւս մեկ պատմական նիստ. «չորս գրանդների» հանդիպումը: «1945 թվականից հետո առաջին անգամ Եկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողները՝ Միացյալ Նահանգները, ԽՍՀՄ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, համաձայնվեցին հավաքվելու Ժնեւում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, որպեսզի քննարկեն խաղաղության եւ անվտանգության հարցերը»,- ասված է հայտարարության մեջ:
Վարչական խորհուրդն ընդգծել է, որ «վիթխարի պատիվ է համարում այն փաստը, որ Լա Գրանժ պերճատունն է ընտրվել որպես հունիսի 16-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման վայր եւ մաղթել է, որ «Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցությունները լինեն արդյունավետ եւ կառուցողական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: