Հիշում եք այդ վերելակային հանդիպումը, որտեղ Ալիևը ոտի վրա «ֆռցրեց» էս տհասին. Սերժ Սարգսյան

«Մենք միանշանակ պետք է փաստենք, որ անվտանգային համակարգն այսօր փլուզված է, ամբողջովին փլուզված է։ Միաժամանակ պետք է հիշենք, հատկապես այստեղ՝ Վայոց Ձորում, որ այդ խարխլումը սկսվեց այստեղից՝ Վայոց ձորից, 2018 թ․ մայիսին, երբ ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, Նախիջևանի հետ սահմանում բավականչափ առաջ եկան․ այդ ժամանակ 2500 հեկտար՝ այսինքն՝ 25 քկմ մեր վերահսկողությունից դուրս եկավ»,- Վայոց Ձորի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձանագրելով, որ դրա հետևանքով Երևանից մինչև Վայոց ձոր ադրբեջանցիներն արդեն նշանառության տակ են առել ճանապարհի մի քանի հատվածներ։

Այս համատեքստում նախագահը հիշեցրեց նաև հայտնի վերելակային հանդիպման մասին և անդրադարձավ դաշտ նետված՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» հայտնի թեզին․ «Հիշում եք՝ այդ վերելակային հանդիպումը, որտեղ Ալիևը մատի վրա ֆռացրեց էս տհասին, և սկսեց իր գործն անել․ այդ ժամանակից էլ հիմք է դրվել մեր անվտագության համակագի փլուզմանը։

Դուք նաև հիշում եք, որ արդեն երկար ժամանակ այս աննամուսները, պատիվ չունեցող մարդիկ, մարդկանց մեջ, մեր ժողովրդի մեջ լուրեր էին տարածում, որ Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք Հայաստանում, և ինչքան էլ մենք փորձում էինք բացատրել, որ գյումրեցին, լոռեցին, վայոցձորցին, ընդհանրապես, մեր հանրապետության տարբեր վայրերից զորակոչված և մեր բանակում ծառայող, Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է Հայաստանի սահմանները, ցավոք սրտի, մենք չկարողացանք դա անել մինչև վերջ։ Եվ իրենք գալով իշխանության՝ այդ թեզն ամրապնդեցին։

Մենք պետք է միշտ սա հիշենք՝ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ սրանք ունենալու են բանակին հրաման տալու հնարավորություն, այս բանակը չի կարող լինել մարտունակ։ Եթե մենք չունենք մարտունակ բանակ, մենք չենք կարող ունենալ անվտանգության համակարգ․ սա այբբենական ճշմարտություն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930