
Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու Փաշինյանի առաջարկի մասին․ pastinfo.am

«Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։
«Փաստինֆո»-ն գեներալ-լեյտենանտից հետաքրքրվեց՝ թե ինչպես կարձգանքի Փաշինյանի հայտարարությանը և արդյոք պատրաստվում է հրաժարվել կոչումից, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»։