
ՕԽ չեմպիոն Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը

Օլիմպիական խաղերի չեմպիոն ծանրորդ Հոկսեն Միրզոյանը հունիսի 11-ին նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ:
Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ: