Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը կսատարի «Հայաստան» դաշինքին. հայտարարություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Ելնելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման հրամայականից,

Առաջնորդվելով ճգնաժամային իրավիճակում հմուտ առաջնորդի ընտրության կարևորությամբ,

Կարևորելով երկրում իշխանափոխության անխուսափելիությունը,

Ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում երկրի զարգացման հեռանկարների հարցում «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների վերաբերյալ արձանագրված փոխըմբռնումը, մասնավորապես՝

Փոքր և միջին ձեռնարկատիրության ռազմավարական կարևորություն. հարկային հնարավոր արտոնութունների սահմանում ու ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների ներգրավում,

Պետական բյուջեից գիտությանը հատկացվող գումարների շեշտակի աճ՝ օրենքով համապատասխան տոկոսի ամրագրումով,

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը որոշեց 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարել «Հայաստան» դաշինքին՝ կուսակցության անդամներին ու համակիրներին կոչ անելով քվեարկել հանուն ուժեղ ու հզոր Հայաստանի, ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930