«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 24.1%-ը, ՔՊ-ի օգտին՝ 23.8,%-ը, «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 7.4%-ը. ըստ Գելափի՝ ընդդիմությունը հաղթում է իշխանությանը

«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց՝ ըստ արդյունքների «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 23,8 տոկոս։

Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրանց օգտին կողմ կքվեարկի ընտրողների 7,4 տոկոսը։ ԲՀԿ-ի օգտին՝ 3,7 տոկոսը, ԼՀԿ–ի՝ 3,1 տոկոսը»,–ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվեարկի։

Տեսանյութեր

Լրահոս