Բաժիններ՝

Հնդկաստանը չորրորդ օրն անընդմեջ 100.000-ից պակաս կորոնավիրուսով վարակումներ է արձանագրում

Հնդկաստանի իշխանություններն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 91 702 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 274 823-ի: Ինչպես հունիսի 11-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 3 403-ով եւ կազմել 363 079։

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը չորրորդ օրն անընդմեջ արձանագրում է 100 հազարից պակաս նոր ախտահարվածներ. հունիսի 10-ին գերատեսչությունը հայտնել էր կորոնավիրուսով ախտահարման 94 052 նոր դեպքերի մասին, հունիսի 9-ին՝ 92 596, իսկ հունիսի 8-ին՝ 86 498 վարակվածների մասին: Մինչ այդ ապրիլի 5-ից ի վեր վարակաման նոր դեպքերի օրական թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ ապրիլի 15-ից՝ 200 հազարը: Մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել է 400 հազարը, հակառեկորդ է նշվել մայիսի 7-ին եւ կազմել 414 188:

Անցած 24 ժամում COVID-9-ից ապաքինվել է 134 580 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմել է 27 790 073: Հիվանդների ապաքինման ազգային գործակիցը մեծացել է մինչեւ ախտահարվածների ընդհանուր թվի 94,93 տոկոսը: Շաբաթվա սկզբին՝ հունիսի 7-ին, այդ ցուցանշը հավասար էր 93,94-ի, մինչդեռ մայիսի 29-ին այն կազմել էր 90,8 տոկոս, իսկ մայիսի 3-ին՝ 81,77 տոկոս: Հունիսի 11-ի առավոտվա դրությամբ բուժման մեջ է գտնվում 1 121 671 հիվանդ, ինչը 46 281-ով պակս է, քան մեկ օր առաջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 3 274 672 մարդ, պատրվաստւմներ կատարածների ընդհանուր թիվը երկրում հասել է 246 085 649-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս