Բաժիններ՝

NASA-ի ղեկավարը ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում որակել է որպես «բացառիկ»

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում որակել է որպես «բացառիկ»: Այդ մասին նա պատմել է Politico հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Քաղաքական հարաբերությունները (ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ) դառնում են շատ լարված: Բայց ո՞րն է այն միակ ոլորտը, որում մենք կարողացել ենք համագործակցել: Այդ համագործակցությունը շարունակվում է 1975 թվականից, երբ ամերիկյան տիեզերանավը ռուսաստանյան տիեզերանավին կցվեց «Սառը պատերազմի» թեժ պահին, եւ նավերի անձնակազմերը միասին ապրեցին ինը օր: Այդ պահից մենք շարունակում են համագործակցել: Մեր համագործակցությունը բացառիկ է»,-հայտարարել է Նելսոնը:

Նա հայտարարել է, որ ռուսական կողմը, իր հերթին, նույնպես ցանկանում է շարունակել համագործակցությունը, չնայած երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությանը: «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը նա ռուսաստանցի իր պաշտոնակցին ասել է, որ իր համար «կարեւոր չեն, թե ինչ հարաբերություններ ունեն երկրի վրա, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գործընկերներ են տիեզերքում, եւ ինքը չի ցանկանում, որպեսզի գործընկերությունն ավարտվի»:

Հունիսի 5-ին Ռոգոզինը բանակցություններ է անցկացրել NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնի հետ: Ինչպես հաղորդել են «Ռոսկոսմոս»-ում, Նելսոնն ընդունել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավարի՝ Ռուսաստան այցելելու հրավերը եւ առաջարկել աշխատանքը ՄՏԿ-ում (Միջազգային տիեզերակայան) երկարացնել մինչեւ 2030 թվականը:

Լոգոզինն իր հերթին նշել է, որ ՄՏԿ-ի հետագա ճակատագրի քննարկումը հնարավոր է միայն ամերիկյան պատժամիջոցների չեղարկումից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս