Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել պատժամիջոցների սահմանումը «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ

ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է շարունակել պատժամիջոցների սահմանումը «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ, որպեսզի այդպիսով ցույց տա, որ հանդես է գալիս այդ նախագծի դեմ: Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Դրա հետ մեկտեղ Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը միաժամանակ բանակցություններ կվարի գործընկերների հետ, որպեսզի «Ռուսաստանին թույլ չտա էներգակիրները որպես ճնշման լծակ օգտագործել» Եվրոպայում:

Փրայսը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ Գերմանիան տարբեր հայացքներ ունեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի նկատմամբ: «Երբ խոսքը նման մասշտաբների, ակտիվ հարաբերությունների մասին է, հանդիպում են թեմաներ, որոնց շուրջ կան տարաձայնություններ»,-ասել է նա՝ պատասխանելով գազատարի վերաբերյալ ԳԴՀ-ի դիրքորոշման մասին հարցին: Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը սիստեմատիկ կերպով այդ թեման բարձրացրել է Բեռլինի հետ շփումների ժամանակ:

«Նախագահ Բայդենը կանցլեր Մերկելի հետ հանդիպման ժամանակ հնարավորություն կունենա քննարկել մեր սերտ հարաբերությունների ողջ շրջանակը»,- հավելել է նա:

Բայդենն ավելի վաղ այս շաբաթ ուղեւորություն է սկսել Եվրոպայի երկրներում: Սպասվում է, որ նա բանակցություններ կանցկացնի եվրոպական հանգուցային երկրների ղեկավարների հետ: Տարեկան 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարն անցնում է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորակայանից անցնում է մինչեւ Գերմանիայի բալթյան ափեր: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին կհասցնի սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել է աշխատանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս