
Ճապոնիան ուսումնասիրում է 2020-ի Օլիմպիական խաղերում ղեկավարների հանդիպումների անցկակցման հնարավորությունը

Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում օտարերկրյա պետությունների ղեկավարների հանդիպումների անցկացման հնարավորությունը: Հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին։
«Ռիո դե Ժանեյրոյում, Լոնդոնում եւ Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ընթացքում օտարերկրյա ղեկավարներն այցելել են այն երկրներ, որտեղ անցկացվել են այդ մրցումները: Մենք ակնկալում ենք, որ նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որոնք կազմակերպվում են վարակումների կանխման առավելագույն միջոցների շրջանակներում, կժամանեն օտարերկրյա պետությունների ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ: Այս պահին մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կերպ կարելի է անցկացնել նրանց հանդիպումները»,- ասել է Մոտեգին:
Հունիսի 4-ին NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Խաղերի կազմակերպիչները մտադիր են օտարերկրյա պատվիրակությունների առավելագույն թվաքանակը, որոնք ուղեկցում են ղեկավարությանը, 12-ից ավելացնել մինչեւ 40 հոգի՝ համապատասխան պահանջագրի առկայության դեպքում: Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ կկայնան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչները վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: