Բաժիններ՝

ԱՄՆ-ը Pfizer պատվաստանյութի 500 մլն չափաբաժին կգնի 100 երկրների օգնելու նպատակով

Սպիտակ տունը Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ նրանց կողմից մշակված պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին ձեռք բերելու շուրջ՝ մյուս երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին գրում է The New York Timesթերթը, վկայակոչելով աղբյուրների։

Սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կհայտարարի այդ համաձայների մասին:

Հրատարակության տվյալներով՝ այս պայմանավորվածության շրջանակներում այդ չափաբաժինները մեկ տարվա ընթացքում կստանան շուրջ 100 երկրներ: 200 մլն չափաբաժինը տեղ կհասնի այս տարի, եւս 300 միլիոնը՝ մինչեւ հաջորդ տարվա կեսերը:

ԶԼՄ-ների աղբյուրների տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ը պատվաստանյութի այդ չափաբաժինները ձեռք է բերել «ոչ առեւտրային կազմակերպությունների համար նախանշված գնով»:

«Աշխարհում պատվաստանյութերի անբավարարության եւ հարուստ ու աղքատ երկրների միջեւ պատվաստումների անհավասար համամասնությունների դեմ պայքարի ակտիվացման նպատակով նախագահն (Բայդենը) այդ պլանի մասին ակնարկել է հունիսի 9-ի առավոտյան, երբ նրան հարցրել են պատվաստման համընդհանուր ռազմավարության մասին»,-գրում է թերթը:

Միեւնույն ժամանակ The New York Times թերթը նշում է, որ այդ 500 մլն չափաբաժինը, որն արտադրելու են ԱՄՆ-ում, միեւնույն է, բավարար չի լինի կորոնավիրուսի խնդիրը համաշխարհային մասշտաբով լուծելու նպատակով անհրաժեշտ քանակով չափաբաժին ապահովելու համար: Ավելի վաղ ԱՀԿ-ում այդ ցուցանիշը գնահատել էին 11 միլիարդ չափաբաժին:

Pfizer պատվաստուկով մեկ մարդուն պատվաստելու համար անհրաժեշտ է ներարկել երկու չափաբաժին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս