![](/banners/BeFunky-design.jpg)
«Բարսան» կարող է ստորագրել «Ռոմայի» կիսապաշտպանին
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/Pellegrini-Mkhitaryan-Roma-800x450-1.jpg)
«Բարսելոնան» սկսեց մշակել ուժեղացման այլընտրանքային տարբերակներ` Ջորջինիո Վեյնալդումի տրանսֆերի խափանման պատճառով:
Այդ պատճառով «բլաուգրանան» կարող է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին, հաղորդում է As-ը:
24-ամյա իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, ինչը կատալոնացիներին թույլ կտա պայմանագիր կնքել համեմատաբար փոքր գումարի դիմաց: Քննարկվում է «Բարսելոնայի» խաղացողներից մեկին գործարքում ընդգրկելու տարբերակը:
Ավարտված Ա Սերիայի մրցաշրջանի 34 խաղում Պելեգրինին խփել է 7 գնդակ և 6 գոլային փոխանցում կատարել:
Սիրարփի Աղաբաբյան