![](/banners/BeFunky-design.jpg)
Գիտնականները Ծիր Կաթինի եզրերի մոլորակային միգամածություններում օրգանական մոլեկուլներ են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/1054799.jpg)
Ամերիկացի գիտնականները Ծիր Կաթին գալակտիկայի հեռավոր ծայրամասերում գտնվող մոլորակային միգամածություններում հայտնաբերել են օրգանական մոլեկուլներ: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ամերիկյան աստղագիտական հանրության 238-րդ հանդիպմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մինչ այդ կարծիք կար, որ Գալակտիկայի այդ հատվածները չափազանց սառն են, որպեսզի այդտեղ հնարավոր լինեն քիմիական պրոցեսներ:
Ըստ առկա գնահատականների՝ մոլորակային միգամածություններն ապահովում են միջաստղային միջավայրի նյութերի մինչև 90 տոկոսը, և միայն 10 տոկոսն են տալիս գերնոր աստղերը:
Նախկինում ենթադրվում էր, որ մոլորակային միգամածությունները բաղկացած են առանձին ատոմներից, սակայն հիմա հայտնի է, որ դրանք նաև աղբյուր են նոր աստղերը և մոլորակները կազմող մոլեկուլների համար: