«Սրանց միակ ներքաղաքական և արտաքին քաղաքական կապիտալը գիժ ձևանալն է․ Չերազես՝ գժանոցի ապրանք չես դառնալու»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղիղ 24 ժամ հիստերիկ նոպաներ ու պաթոլոգիկ վախ։

Նույնիսկ մի գրիչի պատմություն կապիտուլյանտ խմբակը չկարողացավ հորինել։

Բադեն Բադեն ու խաղատունը դարձավ կարմիր գծերի, արագաչափերի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու դատարկ բարբաջանքի մի մասը։

Սրանց միակ ներքաղաքական և արտաքին քաղաքական կապիտալը գիժ ձևանալն է։

Ձեզ գժի տեղ դնելով կործանեցիք Հայաստանը ու Արցախը։
Բայց գժի տեղ դրած արդարադատությունից չեք խուսափելու։ Ձեր միտումնավոր ստեղծած գժանոցը մեր երկրում ձեզ ոչ միայն փախնելու հնարավորություն չի տալու, այլև ձեր բերած ցավի մեջ ձեզ խեղդելու է։

Հ.Գ. Չերազես՝ գժանոցի ապրանք չես դառնալու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930