Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» վախենում է Պոգբային կորցնել անվճար

«Մանչեսթեր Յունայթեդը» ձգտում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ով հաջորդ ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ:

Ըստ ESPN-ի, ակումբը հույս ունի, որ ֆրանսիացին կմնա «Յունայթեդում», չնայած իր գործակալ Մինո Ռայոլայի խոսքերին, որ կիսապաշտպանը չի երկարաձգի գործող պայմանագիրը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վախենում է, որ Պոգբան կարող է ձգձգել բանակցությունները՝ այլ ակումբներից մեծ գործարքներ ստանալու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում անվճար կորցնել ֆրանսիացուն:

ESPN-ը, հղում անելով Պոգբայի շրջապատին, գրում է, որ այս պահին եվրոպական թոփ ակումբներից ոչ մեկը չի կապվել խաղացողի հետ: Կասկածներ կան, որ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» ֆինանսական գործունակություն ունեն նման գործարք կազմակերպելու համար:

Պոգբայի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ այս բոլոր ակումբները, ինչպես նաև ՊՍԺ-ն, հետաքրքրություն կցուցաբերեն կիսապաշտպանի նկատմամբ, եթե նա ամռանը չերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պոգբան ցանկանում է պայքարել գավաթների համար, իսկ «Յունայթեդում» հինգ մրցաշրջաններում նա նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը և Եվրոպա լիգան: Նշվում է, որ բանակցությունների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսապաշտպանի հետ կիսելու է «Ման Սիթիի» հետ տարբերությունը կրճատելու ծրագիրը:

Անցած մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս