Բաժիններ՝

Մբապպեն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Եվրո-2020-ից հետո

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագան մնում է անորոշ:

Ֆուտբոլիստը, ում գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, դեռ չի որոշել` արդյո՞ք նա նոր պայմանագիր կստորագրի ՊՍԺ-ի հետ:

Հարձակվողը վերջնական որոշում կկայացնի Եվրո-2020-ից հետո, որտեղ նա կխաղա Ֆրանսիայի հավաքականում: Եթե ​​Մբապպեն մնա ՊՍԺ-ում, ապա նա ղեկավարությունից կպահանջի ուժեղացնել թիմի կազմը, քանի որ ցանկանում է պայքարել հաղթանակի համար բոլոր մրցաշարերում, ներառյալ՝ Չեմպիոնների լիգան:

Նշվում է, որ Մբապպեն շատ լավ հարաբերությունների մեջ է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալն» արդեն համակերպվել է այս ամառ Մբապպեի տրանսֆերի կազմակերպման անհնարինության հետ:

Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին 31 խաղ է անցկացրել Լիգա 1-ում, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս