Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախվեն մեր Զինված ուժերը և դիվանագիտական կորպուսը. Դավիթ Հարությունյան

«Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչափ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ Արա Այվազյանը հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ, դա ևս ակնհայտ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով 168.am-դիտարկմանը, թե արդյո՞ք Արա Այվազյանը պետք է բավարարվեր միայն հայտնի հայտարարությամբ:

Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ երկրում անվտանգության համար պայքարող հիմնական ուժերն են Զինված ուժերը և դիվանագիտական կորպուսը. «Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախվեն մեր Զինված ուժերը, և հետագայում արվեցին  քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը:

Այսինքն՝ այսօր այդ մարտադաշտում ևս՝ մենք զինվոր չունենք. ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որը կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այսօր մենք զինվոր չունենք մեր դիվանագիտական մարտադաշում, որպեսզի նրանք ևս պաշտպանեն մեր երկիրը դիվանագիտական ասպարեզում»:

Տեսանյութեր

Լրահոս