ԱՀԿ-ն հայտնել է մեկ շաբաթում աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք եւ ավելի քան 73 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 15 տոկոսով, մահացությունն՝ 8 տոկոսով, հունիսի լույս 9-ի գիշերը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ նշելով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 914 հազար։
«Հիվանդության եւ մահվան նոր դեպքերի թիվը շարունակել է նվազել. շաբաթվա ընթացքում հաղորդումներ են ստացվել 3 միլիոնից ավելի վարակվածների եւ ավելի քան 73 հազար մահացածների մասին, ինչը համապատասխանաբար 15 տոկոսով եւ 8 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշել է ԱՀԿ-ն իր համաճարակաբանական տեղեկագրում: Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 6-ն աշխարհում արձանագրվել են 3 016 005 նոր վարակվածներ եւ 73 807 մահացու վախճան: Հունիսի 6-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 172 673 097 դեպք եւ հիվանդների մահվան 3 718 944 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում, այդ թվում Հարավ – արեւելյան Ասիայում (31 տոկոսով) եւ Եվրոպայում (17 տոկոսով), դրա հետ մեկտեղ զգալի աճ է արձանագրվել Աֆրիկայում (25 տոկոսով):
Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաօվկիանոսյան տարածաշրջանում (19 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (4 տոկոսով), ինչպես նաեւ Աֆրիկայում (2 տոկոսով), բայց կրճատվել էԵվրոպայում (21 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (21 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվելէ ավելի քան 368 հազար մարդ եւ մահացել ավելի քան 8 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահաման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 34 հազար մահացու վախճան: