
Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին. խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին: Այս մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այն է։ Նոբել Առուստամյանը փաստորեն չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։
Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելուց հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքները ու ազգային պատկանելությունը:
Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը: