Բաժիններ՝

Բաքուն հաստատում է՝ Քաթանյանը դիվերսանտ չէ. զինծառայողին կվերադարձնեն Հայաստան․ Sputnik Armenia

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, տեղեկությունը փոխանցում  է Sputnik Ադրբեջանը։

Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս լուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս